Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:37

ՄԻՊ-ը ներկայացրել է հավաքների ժամանակ ոստիկանության գործողությունների վերաբերյալ հաշվետվություն

ՄԻՊ-ը ներկայացրել է հավաքների ժամանակ ոստիկանության գործողությունների վերաբերյալ հաշվետվություն

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ այսօր Պաշտպանի աշխատակազմում գործել է 5 աշխատանքային խումբ՝ կապված հավաքների հետ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

3 խումբ այցեր է իրականացրել Ոստիկանության Երևանի քաղաքի բաժիններ, 1 խումբ՝ դիտարկումն իրականացրել է լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով, ևս 1 խումբ իրականացրել է իրավական վերլուծության աշխատանքներ։

Նշվում է, որ ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ վարչական ձերբակալման ենթարկված 33 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Բաժիններում գտնվելու ընթացքում Ոստիկանության ծառայողների վերաբերմունքի առնչությամբ որևէ բողոք կամ վատ վերաբերմունքի դեպք չի արձանագրվել:

Արձանագրվել են տեղեկություններ եւ հրապարակումներ անհամաչափ ֆիզիկական ուժ կիրառելու վերաբերյալ 4 դեպքով, որոնցից 2-ը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում առկա հրապարակումների հիման վրա, իսկ մյուս 2-ը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում:

Բոլոր 4 դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժի գործադրման մասին տվյալները վերաբերել են փողոցից Ոստիկանության բաժին բերման ենթարկելուն, այդ թվում՝ 2 դեպքով Ոստիկանության հատուկ տրանսպորտային միջոց նստեցնելիս կամ այդ տրանսպորտային միջոցում:

Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունել հրապարակված տեղեկություններն առ այն, որ մեկ դեպքի վերաբերյալ Ոստիկանությունում նախաձեռնվել է ծառայողական քննություն:

Նշված բոլոր հարցերը կլինեն Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո. մշտական կապ է պահպանվում փաստաբանների հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+