Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:55

«Եթե ձեզ թվում է, որ փաստաթղթով Արցախ ու Արևմտյան Հայաստան եք ունենալու, ապա սխալվում եք»․թուրքագետ

«Եթե ձեզ թվում է, որ փաստաթղթով Արցախ ու Արևմտյան Հայաստան եք ունենալու, ապա սխալվում եք»․թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Facebook-յան էջում գրում է․

«Եթե մեր զորքերի կողմից վերահսկվեր Արցախի այն տարածքը, որը կար 2020թ. սեպտեմբերի 26-ի դրությամբ, ապա ես կհասկանայի այն ուրախությունը, որը կա Ֆրանսիայի Սենատի կողմից երեկ ընդունված խորհրդատվական բնույթ կրող որոշումից հետո։ Բայց էս աստիճան մանկամիտ մոտեցումը, երբ դու առնվազն առաջիկա տասնամյակի համար անվերադարձ կորցրել ես Արցախի 12 հազար քառակուսուց շուրջ 10 հազարը, հուշում է, որ մենք էս պահին էլի ապրում ենք երազների ու երևակայության մեջ, իսկ դա հրաշալի կերպով օգտագործվում է հենց մեր դեմ։

Թուրքագետները լավ գիտեն, որ Թուրքիայում կա «Սևրի սինդրոմ» երևույթը. այնտեղ կա մշտական վախ, որ Թուրքիայի հակառակորդները կփորձեն նորից բաժան-բաժան անել Թուրքիան, ինչպես փորձում էին 1920թ. հայտնի Սևրի պայմանագրով, ըստ այդմ թուրքերը մշտապես պատրաստ են այդ մարտահրավերին դիմակայել։

Երևի թե ժամանակն է, որ արձանագրենք, որ մենք էլ ունենք «Սևրի սինդրոմ», որի իմաստը հանգում է հետևյալին. հայերը քաղաքականությունն ընկալում են որպես գեղեցիկ խոսքերի արվեստ և փաստաթղթի վրա գրվածը ավելի են կարևորում, քան այն, ինչ կա իրականում։

Կամ ավելի ժողովրդական ասած՝ «նաղդը թողելու ու նիսյայի հետևից ընկնելու» նուրբ արվեստն է մեզանում գերակայում։ Եթե ձեզ թվում է, որ փաստաթղթով Արցախ ու Արևմտյան Հայաստան եք ունենալու, ապա չարաչար սխալվում եք։ Ավելին ասեմ, եթե ձեզ թվում է, որ որևէ փաստաթուղթ այս պահին երաշխավորում է Հայաստանի Հանրապետության գոյությունն ու տարածքային ամբողջականությունը, սխալվում եք։ Էն աննախադեպ սպառնալիքները, որոնք այժմ կախված են մեր գլխին, չեն վերացվի նույնիսկ եթե Աստվածաշունչը խմբագրվի (մեղա, մեղա) ու դրանում նշվի, որ Հայաստանն անձեռնմխելի է։

Հայության միջի «Սևրի սինդրոմը» պետք է արմատախիլ լինի։ Ինչքան շուտ հասկանաք սա, էնքան շանսեր կլինեն փրկելու հայրենիքը և անմիջապես ձեր ու ձեր երեխաների անվտանգությունը։

Հ.Գ. Քարտեզում գծերով նշված է այն ամենն, ինչ մնում է Արցախից այս պահի դրությամբ, դեղինով՝ Ադրբեջանին խայտառակությամբ հանձնվածը (քարտեզը՝ twitter.com/HusikGhulyan -ի)»,- գրել է Վարուժան Գեղամյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+