«Ժողովուրդ»-ը գրում է.
«Նոյեմբերի 23-ին աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Դրանից հետո լրատվական կայքերում տեղեկություններ տարածվեցին, թե այդ պաշտոնում նշանակվելու է menu.am ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը: Իսկ ո՞վ է նա. վերջինս «ՍԹԱՐ» առեւտրային ցանցի գործադիր տնօրենն է եղել եւ հայտնի է որպես մեկը, որը մի շարք ապրանքների մատակարարումների դիմաց վճարումներ չի կատարել: Գործարարները տարակուսած են, թե ինչպես կարող է վարչապետը գործարարներին նեղացրածի իմիջով հայտնի որեւէ մեկին վստահել մի նախարարություն, որը պատասխանատու է հենց ներդրումների համար եւ պետք է աշխատի գործարարների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2012 թվականին անդրադարձել էր այդ իրավիճակին եւ գրել, որ «Սթար» սուպերմարկետների ցանցն իրեն տարբեր ապրանքներ մատակարարող արտադրողների եւ անհատ ձեռներեցների համար պատրաստել էր նոր պայմանագրեր: Ըստ նոր փաստաթղթի` նախատեսվում էին բազմաթիվ հավելյալ վճարներ, ինչը կարող է հանգեցնել փոքր շրջանառություն ունեցող արտադրողների դուրս մղմանը շուկայից»:
Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







