Թուրքիայում ապրող հայերի հանդեպ ատելության կոչերը սրվել են ԼՂ երկրորդ պատերազմի ֆոնին։ Հարձակման է ենթարկվում նաև Թուրքիայի մեջլիսի քրդական ԴԺԿ անդամ Կարո Փայլանը՝ ԼՂ տարածքում կրակը դադարեցնելու մասին իր կոչերից հետո։
Duvar-ին տված իր հայտարարության մեջ նա ասել է․
«Պատերազմը, որը երկու կողմին էլ բերել է մեծ վնասներ ու կորուստներ, չի տա հակամարտության կարգավորման որևէ դրական լուծում»։
Կարո Փայլանը պատերազմող կողմերին խաղաղության կոչ է արել և հայտարարել, որ ղեկավարող կուսակցությունը առաջվա նման հայերի հանդեպ ատելություն է քարոզում։
«Մեր երկիրը տարբեր ազգերի, կրոնների, համոզմունքների տեր քաղաքացիների համար ընդհանուր տուն է։ Սակայն Թուրքիայի ներկա իշխանությունը, ցավոք, շարունակում է իր ռասիստական, ազգայնական, կրոնական կենտրոնացված քաղաքականությունը»,-ընդգծել է Փայլանն ու հավելել, որ ազգայնականներն ընդառաջում են Բաքվին՝ ագրեսիա իրականացնելու հարցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







