Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և գործընթացը քաղաքական-դիվանագիտական հուն դուրս բերելու աշխատանքները շարունակվում են: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ընդհանուր առմամբ շարունակվում է աշխատանքը, որպեսզի դադարեցվեն ռազմական բախումներն ու հակամարտության կարգավորման գործընթացը վերադարձվի քաղաքական-դիվանագիտական դաշտ», — ասել է Պեսկովը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







