Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:27

Զախարովան կոչ է անում զինվորականների մասով հանդիպում կազմակերպել

Զախարովան կոչ է անում զինվորականների մասով հանդիպում կազմակերպել

Մեր հիմնական ուղերձն այն է, որ անհրաժեշտ է զինվորականների մասով հանդիպում կազմակերպել` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմի համաձայնեցման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում մանրամասն լուսաբանել է այս թեման:

«Մինչ այժմ, որքան մեզ հայտնի է, նման աշխատանք չի տարվում: Հուսով ենք, որ այդ մեխանիզմը հնարավորինս շուտ կգործարկվի»,- նշել է Զախարովան:
«Ինչ վերաբերում է քաղաքական կարգավորման հեռանկարներին, մենք ելնում ենք նրանից, որ այն հնարավոր եւ անհրաժեշտ է: Այն առաջարկները, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ շարունակվում են մշակվել, մնում են բանակցությունների սեղանին. դրանց բովանդակությունը հայտնի է. համապատասխան շրջանների աստիճանական ազատագրում` անվտանգության երաշխիքների եւ Հայաստանի եւ Ղարաբաղի միջև հուսալի հաղորդակցման պայմանով` մինչ դրա վերջնական կարգավիճակի որոշումը»,- ասել է նա:

«Յուրաքանչյուր կողմից հսկայական թվով հայտարարություններ են արվում, որոնցից շատերն էմոցիանալ են, սա կարելի է հասկանալ, բայց միշտ պետք է ինքներդ ձեզ հարց տաք` արդյո՞ք դրանք օգնում են հասնել որոշակի նպատակի: Եւս մեկ անգամ կրկնեմ եւ շեշտեմ, որ այսօր դա հրադադարն է եւ անցում դեպի բանակցային գործընթաց: Եվ այս կապակցությամբ մենք բազմիցս կոչ ենք արել բոլորին, ով այս կամ այն ​​կերպ կապված է այս իրավիճակի հետ` եւ անմիջական կողմերին, եւ նրանց, ով իրեն իրավասու է համարում, այսպես ասած, մեղսակից լինել, մենք, այնուամենայնիվ, իրավիճակի կարգավորման, այլ ոչ թե վատթարացման հույս ունենք, պատշաճ տեղ տալ անհրաժեշտությանը եւ ամեն ինչ անել, որպեսզի բոլոր հայտարարությունները ոչ միայն ստուգվեն, այլեւ ծառայեն իմ ասած նպատակների իրականացմանը: Իսկ ես դրանք ինքս չեմ հորինել, դրանք բոլորն արձանագրված են եւ բազմիցս կրկնվել են Ռուսաստանի ղեկավարության կողմից, ինչպես նաեւ վերահաստատվել են աշխարհի շատ առաջնորդների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների կողմից»,- շեշտել է Զախարովան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+