Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:20

Մասնագիտական ստաժ, հարցազրույց․ ԱԺ-ն ընդունեց ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության նոր ընթացակարգը

Խորհրդարանը 94 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց  ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Լիլիթ Մակունցի, Հերիքնազ Տիգրանյանի ներկայացրած «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոփոխություններով հստակեցվում են պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակման և տվյալ պաշտոնը զբաղեցնելու հետ կապված հարցերը: Ըստ նախագծի՝ գործադիր մարմնի ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի պարտադիր պայման կդառնա համապատասխան պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգի քննարկումը, որը մրցութային հանձնաժողովին հնարավորություն կտա բացահայտել մասնակցի աշխատանքային և գործնական ունակությունները և կատարել օբյեկտիվ ընտրություն:

Նախագծի արդյունքում ՊՈԱԿ-ի ղեկավարի մրցույթի բանավոր հատվածի բովանդակային փոփոխություն է նախատեսվում:

Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ փոփոխությամբ բարձրանում է կառավարման որակական նշաձողը: Մակունցը բոլորի ուշադրությունը հրավիրեց կարևորագույն երկու կետերի վրա՝ նախկինում, եթե չկար մասնագիտական ստաժի անհրաժեշտությունը, այժմ կա՝ նվազեցված շեմով՝ 2 տարի։ Ըստ Մակունցի՝ սա հնարավորություն կտա նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններում նոր, թարմ ուժ մտցնելու և լավ մասնագետներին ներգրավելու պետության ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման գործում։ Կարևոր է նաև հայեցակարգերի և տեսլականների ներկայացումը, չկար հարցազրույցի բաղադրիչը, այժմ կա։ Նախագծում կմնա «դիտավորյալ հանցագործությունների համար նախկինում դատված անձը չի կարող դառնալ ՊՈԱԿ-ի տնօրեն» ձևակերպումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+