«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Էջմիածնի ուսումնական կենտրոնում համալրված դասընթացի համար անհրաժեշտ ուսումնական միջոցներով Սիրիա մեկնող 6-րդ հերթափոխի ականազերծողների հետ անցկացվեցին մասնագիտական տեսական և գործնական դասընթացներ: Այս մասին հայտնում է ՊՈԱԿ-ը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ստացել են ձեռքով ականազերծում իրականացնելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների (IMAS) և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ):
Դասընթացում ներգրավված բոլոր մասնակիցները որակավորվեցին և ստացան հավաստագրեր:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սիրիա մեկնող վերապատրաստված ականազերծողներին մաղթեց հաջողություն և բարի առաքելություն:
Նշենք, որ Հայաստանից Սիրիա գործուղված ականազերծող խմբերը լծված են Սիրիայի ականապատ տարածքների ականազերման գործին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







