NewArmenia.am-ի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամփուխչյանն առաջիկայում վայր կդնի պատգամավորական մանդատը և կնշանակվի Արտակարգ իրավիճակների փոխնախարար:
Կայքի տեղեկություններով՝ Փաշինյանը որոշել է նրան պատրաստել ԱԻ նախարարի պաշտոնի համար, քանի որ 2 տարուց լրանում է ԱԻ ներկա նախարար Ֆելիքս Ցոլակյանի 70 ամյակը, և նա, թերևս, թոշակի կանցնի:
Հիշեցնենք, որ Փամբուխչյանն արդեն իսկ մեկ անգամ աշխատել է Փաշինյանի կառավարությունում որպես ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար տեղակալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







