Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի կարող հենց այնպես լքել պետության ղեկավարի պաշտոնը, ինչպես իրենից պահանջում է ընդդիմությունը: Այս մասին հայտնել է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը, ով երեքշաբթի ռուս լրագրողների խմբի կազմում հարցազրույց է վերցրել Բելառուսի ղեկավարից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես քառորդ դար շենացրել եմ Բելառուսը։ Հենց այնպես այս ամենը չեմ թողնի։ Բացի այդ, եթե ես հեռանամ, իմ կողմնակիցներին կկոտորեն»,- Լուկաշենկոյի խոսքն է մեջբերել Բաբայանը։
Լուկաշենկոն նաև չի բացառել երկրում սահմանադրական բարեփոխումից հետո պետության ղեկավարի արտահերթ ընտրությունների անցկացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







