Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն կայցելի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը՝ նշելով, որ առաջին կանգառը Չինարին էր, որտեղ շնորհակալություն է հայտնել սահմանապահ բնակիչներին հուլիսյան հաղթական մարտերում մեր Զինված ուժերին ամուր թիկունք կանգնելու համար։
«Ծանոթացա նաև բնակիչներից մեկի նոր տան կառուցման աշխատանքների ընթացքին։ Վերջինիս տունն ամբողջովին ավերվել էր հրետակոծության հետևանքով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







