Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք. հաղորդում է ԱՊԱ-ն:
Այցի նպատակն է մասնակցել ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի և Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին: ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի և Շանհայի համագործակցության կազմակերպության նիստը տեղի կունենա Մոսկվայի մարզի «Պարկ Պատրիոտ» կենտրոնում:
Նույն օրը տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստը:
Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը կհետևի բանակային «Տանկային բիաթլոն» մարզական խաղերի եզրափակիչ փուլին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







