Հունաստանին պետք է աջակցել սահմանների անվտանգության ապահովման հարցում. ասել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը` նախազգուշացնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ճնշումների և շանտաժի մասին: Այս մասին գրում է ekathimerini.com-ը՝ հղում կատարելով ավստրիական հեռուստատեսությանը։
«Եթե մենք զիջենք Էրդողանին և Թուրքիային, ապա` ցտեսություն Եվրոպա»,- ասել է Կուրցը։
Խոսելով այս տարվա սկզբին Հունաստանի և Թուրքիայի սահմանին առկա իրավիճակի մասին` Կուրցն ասել է, որ Եվրոպան չպետք է թույլ տա, որպեսզի Էրդողանը շանտաժի ենթարկի իրեն, ում ինքը մեղադրել է «փախստականներին որպես զենք օգտագործելու» մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







