Armenia Today-ն առանձնացրել է առավել ուշագրավ լուրերը․
▪ Թուրքիան էլ, իր հերթին, միշտ Ադրբեջանի կողքին է լինելու. այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ https://bit.ly/3gZtny3։
▪ Աշնանը Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ-ի «Որոնում» և «Փոխգործակցություն» վարժանքները` https://bit.ly/353×977:
▪ Նոր ստեղծվող պարեկային ծառայության համար 150 մեքենա ձեռք կբերվի` https://bit.ly/3lZ49Ue:
▪ 2021-ի օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզիկները, մարզիչներն ու բժիշկները սպորտային նպաստ կստանան` https://bit.ly/3jOmf9B:
▪ ՀՖՖ-ն միջնորդություն է ներկայացրել Մալաքյան եղբայրների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ` https://bit.ly/32Tn4qE:
▪ «Մադրիդյան սկզբունքներն» այլևս չեն քննարկվում: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայլիյանը՝ https://bit.ly/2Z7gpIj։
▪ Սեպտեմբերի 3-ին հաստատվել է կորոնավիրուսային վարակվածության 196 դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը 44271 (+196) է, առողջացածներինը՝ 38855 (+224) ՝ https://bit.ly/3bqpRLJ։
▪ Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին։ Նախարարը նշեց, որ այս պահին էլ ՌԴ գործընկերների հետ բանակցություններն ու քննարկումները շարունակվում են, սակայն չի կարող ասել, թե երբ կբացվեն սահմանները՝ https://bit.ly/2QTXTyQ։
▪ «Հայբիզնեսբանկ»-ը միանում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական ծրագրին։ Ծրագիրը կխթանի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում և երեխայի ծննդյան դեպքում՝ կնպաստի հիփոթեքային վարկի բեռի թեթևացմանը՝ https://bit.ly/2Z6kpc7։
▪ Միայն ԵՊՀ-ն է վարձերը բարձրացրել։ Երևանի պետական համալսարանի լրատվության վարչությունից Armenia Today-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հին ու նոր վարձաչափերի տարբերությունները սկսվում են 40․000 դրամից, հասնում՝ մինչև 100․000 և ավելիի՝ https://bit.ly/2EZQCuJ։
▪ Նախագծման մրցույթ՝ ՀՀ Ազգային ժողովի նոր մասնաշենքի կառուցման նպատակով՝ https://bit.ly/352WgH4:
▪ Ամուլսարի հարցում որոշումների կայացման փուլում ենք: Դրանով է պայմանավորված Կառավարության կողմից որոշումների կայացման զգուշավորությունը, քանի որ ցանկացած որոշում կարող է որոշակի իրավական հետևանքներ ունենալ ոչ այնքան քաղաքական թիմի , որքան ՀՀ միջազգային վարկանիշի համատեքսում։ Այս մասին ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ https://bit.ly/3gYO50I։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







