Օգոստոսի 13-ին «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում Արթուր Վանեցյանի նախագահությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն կուսակցության խորհրդի ու մարզային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ։
Ինչպես նշվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, քննարկվել են կուսակցաշինությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել ներքաղաքական օրակարգի հրատապ հարցերի լայն շրջանակի, մարզային կառույցների պատասխանատուները հանդես են եկել հաշվետվություններով։
Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նախանշել է կուսակցական աշխատանքների կազմակերպման հետագա անելիքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







