Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:08

Նախագահը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին

Նախագահը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակում նրան հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 10-11-ին նախատեսված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

Նշելով, որ գագաթնաժողովն այս տարի նվիրված է լինելու աշխարհաքաղաքականությանը, էներգետիկային, արհեստական բանականությանը՝ նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենն իր մասնակցությամբ ներդրում կունենա համաժողովի հաջողության գործում: Նրա խոսքով՝ տարբեր ոլորտներ ներկայացնող մասնակիցները, միավորելով քաղաքականությունը, գիտությունն ու բիզնեսը, կապահովեն տեսակետների հարստություն և բազմազանություն ներկայացված թեմաների շուրջ։ «Հիմնվելով 2019 թվականի հաջողության վրա՝ մենք ձգտելու ենք գագաթնաժողովը Հայաստանում դարձնել ամենամյա,- ասել է նախագահ Սարգսյանը: -Գագաթնաժողովի կազմակերպումը Շամոնիից (Ֆրանսիա) դուրս կընդլայնի նրա աշխարհագրությունը և կբացահայտի նոր գաղափարներ և հնարավորություններ»:

Նշելով, որ էներգետիկան ընդհանրապես և ատոմային էներգիան մասնավորապես իր առանձնահատուկ հետաքրքրությունների շրջանակում են՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ եղել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի առաջին նախագահը, միջազգային հեղինակավոր հարթակներում հաճախ է խոսել ժամանակակից աշխարհում էներգետիկայի դերի մասին:

Անդրադառնալով ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ այն ուղղված է գիտության, տեխնոլոգիաների, արհեստական բանականության զարգացմանը, հատկապես՝ ատոմային էներգետիկայի ոլորտում: Հայաստանի նախագահը շեշտել է, որ այդ հավակնոտ ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային տեխնոլոգիական հսկա ընկերությունների շրջանում, շատերի հետ առաջիկայում կստորագրվեն նախնական համագործակցության համաձայնագրեր:

Նամակի վերջում Հայաստանի նախագահը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին նաև մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի կողմից հուլիսի կեսերին հրահրված նախահարձակ ռազմական գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ մինչ կորոնավիրուսը լրջագույն մարտահրավեր է դարձել աշխարհի գրեթե բոլոր ազգերի և պետությունների համար, Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա: Նախագահի խոսքով՝ քաղաքացիական բնակչության, դպրոցների, ենթակառուցվածքների վրա Ադրբեջանի հարձակումներն, ինչպես նաև Հայաստանի ատոմակայանը հռթիռակոծելու սպառնալիքներն աններելի են:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+