Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:42

Թրամփն անսպասելիորեն լքել է մամուլի ասուլիսը՝ Սպիտակ տան մոտ հնչած կրակոցների պատճառով

Թրամփն անսպասելիորեն լքել է մամուլի ասուլիսը՝ Սպիտակ տան մոտ հնչած կրակոցների պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայությունը նրան անսպասելիորեն դուրս է հանել մամուլի ասուլիսի սրահից՝ Սպիտակ տան մոտակայքում հնչած կրակոցների պատճառով: Այս մասին հայտնում է Sky News-ը:

Մամուլի ասուլիսից դուրս գալուց մի քանի րոպե անց ԱՄՆ նախագահը վերադարձել է և տեղեկացրել, որ իր դուրս գալու պատճառը Սպիտակ տան մոտ հնչած կրակոցներն են եղել:

«Կրակոցներ են եղել Սպիտակ տան մոտակայքում, բայց պարսպից այն կողմ»,-ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ կրակողը մեկն է եղել, նա վիրավորվել է գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից բացված պատասխան կրակի հետևանքով, այժմ նրան հիվանդանոց են տանում:

«Երևում է՝ այդ մարդը վիրավորվել է գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից, տեսնենք՝ ինչ կլինի»,-ասել է ԱՄՆ նախագահը:

«Ես զարմացած էի, դա շատ անսովոր է: Գաղտնի ծառայության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել»,-հավելել է Թրամփը:

Ավելի ուշ ԱՄՆ գաղտնի ծառայությունը ներկայացրել է դեպքի մանրամասները. կասկածյալ «կրակողը» մոտեցել է գաղտնի ծառայության սպային և հայտարարել է, որ իր մոտ զենք կա:

«Ժամը 17:53-ի մոտակայքում 51-ամյա տղամարդը մոտեցել է գաղտնի ծառայության սպային, որը կանգնած էր իր հերթապահության վայրում` 17-րդ փողոցի և Փենսիլվանիա պողոտայի անկյունում՝ Սպիտակ տան մոտ: Կասկածյալը մոտեցել է սպային և հայտարարել է, որ իր մոտ զենք կա: Հետո կասկածյալը շրջվել է, ագրեսիվ կերպով վազել է սպայի ուղղությամբ և շարժում է արել, որպեսզի հագուստից ինչ-որ առարկա դուրս բերի»,-ասված է գաղտնի ծառայության հայտարարության մեջ:

Հետո, համաձայն հայտարարության, տղամարդը կրակողի դիրք է ընդունել, «կարծես պատրաստվում էր կրակել զենքից»: Դրանից հետո գաղտնի ծառայության սպան կրակել է կասկածյալի ուղղությամբ:
Նշվում է, որ սպաները դեպքից հետո անհապաղ առաջին օգնություն են ցուցաբերել տուժածին, ինչից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց:

Գաղտնի ծառայությունը ներքին հետաքննություն կանցկացնի իր սպայի գործողությունների առնչությամբ, բոլոր տվյալները փոխանցվել են նաև ոստիկանություն` կրկին հետաքննություն սկսելու նպատակով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+