- Հայաստանի քրեական քրոնիկները․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդությունը։ Այս մասին Armenia Today-ի թղթակցին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` https://bit.ly/3gZke9D
- ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի կալանավորման առնչությամբ։ Լևոն Սարգսյանը մեղադրվում է 2008թ. ավազակային հարձակման քրեական գործով։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2018 թվականի հոկտեմբերին։ Անցյալ տարվա նոյեմբերին Սարգսյանը ձերբակալվել էր Ռուսաստանում, իսկ այս տարվա մարտին ՌԴ գլխավոր դատախազությունը բավարարել էր հայ գործընկերների միջնորդությունը՝ նրան արտահանձնելու վերաբերյալ՝ https://bit.ly/3injmf0
- Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը)՝ https://bit.ly/31CuePz
- Ոստիկանները բերման են ենթարկել Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցների՝ https://bit.ly/2XPq6dJ
- «Քուին» ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյը Հայաստան կգա STARMUS փառատոնին մասնակցելու համար, որը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 6-11-ը՝ https://bit.ly/3fMJQ7S
- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 23 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40,433-ի՝ https://bit.ly/30LrSP9
- ՀՀ-ում հակահամաճարակային իրավիճակի բարելավման արդյունքում սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ՝ https://bit.ly/2XL50x1
- Աստղիկ բ/կ-ը վերադառնում է իր բնականոն աշխատանքին՝ կրկին դառնալով No covid կլինիկա՝ https://bit.ly/30IsTr0
- Բեյրութում իրավիճակը վատանու՞մ է։ Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս՝ https://bit.ly/3gNiDDo
- Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքերը («Լիբանանի այն բնակիչներին, որոնք ասում են՝ ես թուրք եմ, թուրքմեն եմ, Թուրքիայի քաղաքացիություն կտրամադրվի: Սա մեր հանրապետության նախագահի հրամանն է») ռասիզմ է բնորոշել` հարցը բարձրացնելով Միլլի Մեջլիսում` https://bit.ly/3isrqep
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







