Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:09

Ֆրանսիան Լիբանանին միջազգային օգնության ծրագիր է նախաձեռնում․ Մակրոն

Ֆրանսիան Լիբանանին միջազգային օգնության ծրագիր է նախաձեռնում․ Մակրոն

Ֆրանսիան մտադիր է Լիբանանի բնակչության համար միջազգային աջակցության ծրագիր նախաձեռնել Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Լիբանանի մայրաքաղաք ժամանելուց հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք բանակցություններ կանցկացնենք, որպեսզի հետո Լիբանանի ժողովրդի համար միջազգային օգնության ծրագիր նախաձեռնենք։ Բնակչության օգնությունը գլխավոր առաջնահերթություն է, և անհրաժեշտ է այն կազմակերպել այնպես, որ այն հասնի մարդկանց»,- ասել է Մակրոնը։

Նա հստակեցրել է, որ Ֆրանսիան լրացուցիչ աջակցություն կցուցաբերի Լիբանանի ղեկավարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և նավահանգստում աշխատող փրկարարների թիմերի հետ հանդիպումների արդյունքում:

«Ես անմիջապես մեկնել եմ Լիբանան տեղի ունեցած ողբերգությունից հետո, նման համերաշխությունն ակնհայտ է», — հավելել է Մակրոնը:

Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Լիբանանի ղեկավարության ներկայացուցիչների հետ զրույցներում կընդգծի երկրում բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու համար:

«Առանց այդ բարեփոխումների Լիբանանում ճգնաժամը կխորանա»,- նշել է նա:
Լրագրողների հետ շփումից հետո Մակրոնն ուղևորվել է նավահանգիստ՝ պայթյունի վայր, որպեսզի բանակցի փլատակների ապամոնտաժմամբ զբաղվող ֆրանսիացի փրկարարների հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+