Արցախում բացվում է «Դաֆնէզարդ» հայկական իշխանական և արքայական զարդերի օնլայն մասնաճյուղ: Այս մասին տեղեկացնում է «Դաֆնէզարդ»-ի ֆեյսբուքյան էջը։
«Հայոց թագուհիների վերստեղծված զարդերի տեսականին հասանելի կլինի նաև Արցախ աշխարհում, որտեղից սերում են հայոց հզորագույն իշխանական տոհմեր»,- գրված է գրառման մեջ:
Շուշի քաղաքում տեղակայվելիք մշակութային նոր կենտրոնում կցուցադրվեն և վաճառքի կհանվեն հայոց թագուհիների վերստեղծված զարդերի տեսականին:
«Արցախպրես»-ի հետ զրույցում «Դաֆնէզարդ»-ի արցախյան մասնաճյուղի ղեկավար-կազմակերպիչ Կրիստինա Խաչատուրյանը նշել է, որ կենտրոնում կազմակերպվելու են տարբեր մշակութային միջոցառումներ՝ ցուցադրություններ, ցուցահանդեսներ, ֆոտոսեսիաներ և այլն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







