Տարբեր երկրներում ադրբեջանցիները շարունակում են իրականացնել հակահայկական միջոցառումներ։ Հայտնի է, որ միջոցառումների մեծ մասն ուղղորդվում է ադրբեջանական պետության և հատուկ ծառայությունների կողմից։
Ի թիվս այլ երկրների՝ Վրաստանում ևս ադրբեջանցիները փորձում են հայերի դեմ սադրիչ միջոցառումներ իրականացնել։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Մասնավորապես, ադրբեջանաբնակ Մառնեուլի քաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ մասնակիցները Ադրբեջանի և Վրաստանի դրոշներով հակահայկական բնույթի պաստառներ են պարզել։
Չնայած նմանատիպ ցույցերը տեղի են ունենում Ադրբեջանի կողմից Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Տավուշի մարզի վրա իրականացրած հարձակումից հետո ծավալված բախումների համատեքստում, այնուամենայնիվ ադրբեջանցի ցուցարարների պարզած պաստառները վերաբերում են միայն Ղարաբաղին։
«Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին», «Աբխազիան և Օսեթիան պատկանում են Վրաստանին» գրությունները կողք կողքի պարզելով՝ ադրբեջանիցները փորձում են էժանագին սադրանքներով շահել նաև վրացիների համակրանքն ու աջակցությունը ՝ համեմատության մեջ դնելով իրականում շատ տարբեր երևույթներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







