Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը, ըստ որոնց՝ Ռուսաստանը Վրաստանի տարածքով 300 միավոր ռազմական մեքենա է տեղափոխելու Հայաստան։
Ըստ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցման՝ Չիկովինն ընդգծել է՝ Վրաստանի դիրքորոշումն անփոփոխ է, Կովկասում խաղաղությունն այլընտրանք չունի։
Վրացի պաշտոնյայի խորհրդականը նշել է, որ տարածվածը սուտ տեղեկությություններ է, որ կոնկրետ ԶԼՄ-ներ օգտագործում են իրենց պրոպագանդայի համար։ Նա նշել է, որ պաշտոնական Թբլիլիսիի դիրքորոշումը հայտնի է բոլոր գործընկերներին։
«Ցավոք, առաջին դեպքը չէ, երբ հստակ ԶԼՄ-ներ տեղեկատվությունը ներկայացնում են այնպես, ինչպես իրենց հարմար է»,- ասել է Չիկովանին։
Հիշեցնենք, որ նման տեղեկատվություն տարածել էր ադրբեջանական «Հաքքին.ազ» -ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







