Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:20

Գործիքն ի չարս օգտագործող պատգամավորը ՀՀ քաղաքական կյանքի ողբերգության հիմքն է

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է  «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչվելու դեպքում  պատգամավորների գրավոր քվեարկության կարգը։ Ներկայումս գործող կարգավորումներով ԱԺ պատգամավորները գրավոր կարգով քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն, եթե գործուղման մեջ են գտնվում։

«Փաստն այն է, որ կորոնավիրուսի համավարակը աշխարհի բոլոր երկրների խորհրդարանների համար նոր մարտահրավեր ստեղծեց, և մենք այս ընթացքում  բախվեցինք մի իրավիճակի հետ, երբ պատգամավորներն իրենց կամքից անկախ զրկվում են պատգամավորական լիազորությունները իրացնելուց։ Կարգավորումը լուծում է այս խնդիրը» ,-նշեց Հովակիմյանը։

Պատգամավորը նշեց, որ կա խնդիր՝ կապված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հետ, ինչի շուրջ քննարկումներ են ընթանում գործադիրի գործընկերների հետ։

«Ներկայիս գործող կարգավորումներով բժկի թուղթը տրվում է ապաքինվելուց հետո, իսկ հիվանդ վիճակում գտնվող և աշխատանքի ներկայանալ չկարողացող պատգամավորը պետք է ընթացքում այս թուղթը ներկայացնի, այս պահին խնդիրը պետք է լուծել, որ պատգամավորը հնարավորություն ունենա ապացուցել, որ առողջական խնդիրներից ելնելով չի կարողանա ներկայանալ աշխատանքի»,-նշեց նա։

Պատասխանելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարցին, թե սա նպատակ է հետապնդում ԱԺ աշխատանքները չպարալիզացնե՞լ կորոնավիրուսի համավարակի պայմաններում, Հովակիմյանը նշեց, որ ի սկզբանե գաղափարը ծագել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով, բայց քննարկումների արդյունքում հասկացել են, որ արդարացի չէ, երբ առողջական լրջագույն խնդիրներ ունեցող, բայց կորոնավիրուսով չվարակված պատգամավորը չիրացնի իր պատգամավորական լիազորությունները։

«Մենք ոչ թե տարբերակեցինք կորոնավիրուսով վարակված պատգամավորներին, այլ կարգավորումը դրեցինք ընդհանուր, երբ առողջական հիմքով պատգամավորը չկարողանա ներկայանալ աշխատանքի։ Եթե պատգամավորները նման գործիքներից օգտվեն ի չարս, դա մեղմ ասած մեր պետության քաղաքական կյանքի ողբերգությունը կարող է դառնալ: Եթե կլինեն նման պատգամավորներ, ապա հանրությունը պետք է տեսնի, դա լավ ազդակ կլինի հաջորդ ընտրություններում նման պատգամավորների, քաղաքական ուժի օգտին քվեարկելիս» ,-նշեց Հովակիմյանը։

Արարատ Միրզոյանը շարունակեց, որ այս պահին կարծում է, որ պետք չէ այդպիսի ընդհանրական մոտեցում ցուցաբերել: «Դա հղի է տարբեր հնարավոր հետևանքներով, և պետք է կենտրոնանալ բացառապես կորոնավիրուսով վարակված պատգամավորների քվեարկության վրա»,-ասաց նա: Վահագն Հովակիմյանը նշեց, որ եթե կգտնվի ավելի լավ տարբերակ, հեղինակները կողմ կլինեն:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ևս նշեց, որ կարծում է, որ միայն հնարավորությունը պետք է տրվի կոնորավիրուսով վարակման դեպքում, և կարծում է, որ չպետք է ընդհանրացնել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+