Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:38

ՀԱՊԿ-ն միակողմանի պետք է դատապարտի Բաքվին. Սեյրան Օհանյան

ՀԱՊԿ-ն միակողմանի պետք է դատապարտի Բաքվին. Սեյրան Օհանյան

ՀԱՊԿ-ում որոշումների կայացման համար կոնսենսուսի հասնելն այնքան էլ հեշտ գործընթաց չէ, որովհետեւ տարբեր երկրներ տարբեր հարաբերություններ ունեն նաեւ Ադրբեջանի հետ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՀԱՊԿ-ն նախօրեին արտահերթ նիստ հրավիրեց, սակայն որոշ ժամանակ անց պարզվեց, որ այն հետաձգվել է:

«Գտնում եմ, որ ՀԱՊԿ-ը պետք է իր մեջ ուժ գտնի եւ դատապարտի Ադրբեջանին, որը սադրանք է կազմակերպել: Մենք միջազգային հանրությանը, ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին վերջին ժամանակահատվածում հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախի հարցի լուծման մեջ մշտապես անդրադարձել ենք վստահության մեխանիզմներ եւ վերահսկողության հնարավորություններ տրամադրելուն: Եթե նրանք չլսեն Ադրբեջանին, որը մշտապես դեմ է եղել այդ վստահության ու վերահսկման մեխանիզմների ներդրմանը, պարզ կլինի, թե որ կողմն է խախտողը: Միանշանակ հասկանալի կլինի, որ սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի կողմից:

ՀԱՊԿ-ը պարտավոր է միակողմանի քննադատել Ադրբեջանին: Մենք այսօր ՀԱՊԿ-ից որեւէ ռազմական աջակցություն ցանկանալու, խնդրելու իրադրություն չունենք, դրա կարիքը չունենք: ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն խնդրելու համար ընթացակարգեր գոյություն ունեն, պետության ղեկավարությունը ԱԽ նիստ, կառավարության նիստ անցկացնելուց հետո կարող է դիմել, բայց այն իրավիճակը չէ, որ դիմենք: ՀԱՊԿ-ին մենք կարող ենք դիմել, եթե ավելի մասշտաբային, ավելի տարածաշրջանային ընդհարում լինի: ՀՀ զինված ուժերը որեւէ խնդիր չունեն Ադրբեջանի զինուժի դեմ պայքարելու, հաղթելու հարցում, ինչպես դա արել են: Ադրբեջանցիները հոգեբնորեն նույնն են, եւ մեր զինված ուժերն իրենց առջեւ դրված խնդիրն իրականացնում են: Առավել եւս սա տեղային խնդիր է: Բանակային կորպուսի հրամանատարը եւ զորամասերի հրամատարությունը ինքնուրույն են այդ խնդիրները լուծում»,-հայտարարեց նախկին նախարարը:

Ինչ վերաբերում է լուրերին, որ հայկական կողմը բարձունք է գրավել, Սեյրան Օհանյանն ասաց, որ պաշտոնական որեւէ տեղեկատվություն չունի, «սակայն ՀՀ զինված ուժերը միշտ էլ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնում են՝ պարտադրելու հակառակորդին դադարեցնելու մարտական գործողությունները»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+