Բոլորը հավասար են օրենքի առաջ, բացառությամբ տրանսգենդերների։ Ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Հայաստանի Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ բոլորը հավասար են օրենքի առաջ:
Հասկանում եք չէ՞, որ նորմը լրացման կարիք ունի, որպեսզի լրիվ արտացոլի Նիկոլի Հայաստանի իրողությունը»,-գրել է նա։
Ըստ Պետրոսյանի՝ Հայաստանում տրանսգենդերներն արտոնյալ են և գործում են անկաշկանդ՝ առանց որևէ սահմանափակման:
«Ոստիկաններին արգելվում է որևէ միջամտություն տրանսգենդերների գործունեությանը»,-գրել է պատգամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







