Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Ժամակոչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, տեղեկացնում է կառավարության կայքը:
Աննա Ժամակոչյանը «Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և ղեկավար է, 2014 թվականից դասավանդում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: