Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:16

Միքայել Մինասյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ է իր տեսաուղերձները խոհանոցից իրականացնում

Միքայել Մինասյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ է իր տեսաուղերձները խոհանոցից իրականացնում

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» տեսաշարի վերջին թողարկման մեջ ներկայացրել է, թե ինչո՞ւ է իր տեսանյութերը ներկայացնում խոհանոցից։ 

Նա նշել է, որ ընտրել  է խոհանոցը, որպեսզի ներկայացնի էլիտաների ներքին խոհանոցը, երկրորդ պատճառն այն է, որ խոհանոցն այն է վայրն է, որն ամենից մոտիկն է իրականությանը, երբ մարդիկ առնչվում են իրենց սոցիալական իրական վիճակի հետ։ Երրորդն պատճառն էլ այն է, որ Մինասյանը որոշել էր այս անգամ պատրաստել այսպես կոչված «հեղափոխական բորշ»։ 

Մինասյանը, ըստ հերթականության, ներկայացրել է հեղափոխության մասնակից բոլոր քաղաքական ուժերի, հանրային-քաղաքական շրջանակներին, որոնք մասնակիցել են հեղափոխությանը։ 

Ըստ Միանսյանի՝ հեղափոխական ճաշից հնարավոր չէ հագենալ, դրանից հնարավոր է միայն թունավորվել, և այդ հեղափոխական ճաշից ոչ մեկ գոհ չէ, բացի Նիկոլ Փաշինյանից։ «Հայկական հեղափոխությունից ոչ մեկ գոհ չէ, բոլորը դժգոհ են, քանի որ ոչ մեկի կյանքը չփոխվեց դեպի լավը, բացի Նիկոլ Փաշինյանից ու նրա մերձական շրջապատից»,-նշել է Մինասյանը։

«Չի եղել բան, որ Նիկոլ Փաշինյանը խոստանա և կատարի»,-շարունակել է Մինասյանը՝ օրինակ բերելով արագաչափերը հանելու, գազի և լույսի էժանացումը, որոնք, ըստ Մինայսանի, այդպես էլ կյանքի չկոչվեցին։

Ըստ նրա՝ պայթեց այն միֆը, որ հեղափոխութոյւնից հետո Հայաստանում լավ են ապրելու։

«Հեղափոխության խոհանոցից գալիս է գարշահոտ, հեղափոխության բորշը թունավոր է, այս պրոցեսը ժողովրդին զրկում է ապագայից»,-ընդգծել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը։

Նա նշել է, որ այս հանդիպումը խոհանոցում վերջինն է, սակայն հետագայում կշարունակվեն այդ հանդիպումներն՝ արդեն այլ տեղից. «Ես որոշել եմ դադար վերցնել, որ ձեզ մտածելու ժամանակ տամ»,-դիմել է նա իր ունկնդիրներին։ 

Ամփոփելով Մինասյանը նշել է, որ այս հանդիպումների արդյունքում ինքը կոտրել է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ մի շարք միֆեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+