Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:36

Միայն ձեր գլխարկներին գրված «դուխը» այդպես էլ չբավարարե՞ց Ալիևին պատասխանելու

Միայն ձեր գլխարկներին գրված «դուխը» այդպես էլ չբավարարե՞ց Ալիևին պատասխանելու

NEWS.am–ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվել է, թե ինչպես են մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարության կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Մանե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են։

Սերժ Սարգսյանի գրասենյակից նշել են. «Անկեղծորեն՝ միայն խղճալ կարելի է մամուլի քարտուղարի հաստիքն զբաղեցնող և առ այսօր այդպես էլ այդ պաշտոնի համար նախատեսված բուն գործառույթները չգիտակցող աշխատակցուհուն, ով սպիպված է իր անհավասարակշիռ ղեկավարի` իրավական և առհասարակ բոլոր տեսանկյուններից խոցելի տեքստերը սեփական ստորագրությամբ պարբերաբար հրապարակել: Մամուլի քարտուղարն իր պարտականությունների կատարման փոխարեն Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին աջ ու ձախ անհիմն և մինչ այժմ որևէ ձևով չապացուցված մեղադրանքներ ներկայացնելով ու զրպարտելով` ստիպված է իր ղեկավարի հետ դատարանում պատասխան տալ զրպարտության համար: Որքանով տեղյակ ենք, այդպիսի մի գործ արդեն կա դատարանում: Ապագայում, վստահաբար, դրանց պակասը չի լինելու: Ստախոսությունը, զրպարտությունն ու զազրախոսությունը չպետք է տեղ ունենան Հայաստանում»։

Այնուհետև հետգրության մեջ նշված է.

  1. «Ալիևի տիկնոջը Ստեփանակերտում թեյ խմելու և նրա սիրած երաժշտությունը` մուղամն ապահովելու հրավերից ի՞նչ կա:
  2. Միայն ձեր գլխարկների ու շապիկների վրա գրված «դուխը» այդպես էլ չբավարարե՞ ց Ալիևին պատասխանելու։
  3. 80-ականների զենքերի մասին ձեր մանիպուլյացիաները, որ մասնագիտական մակարդակում բազմիցս պարզաբանվել ու հերքվել են, այդուհանդերձ, շարունակեք կրկնել, բայց չմոռանաք բացատրել, թե ինչպե՞ս այդ զենքերի գործադրման արդյունքում ադրբեջանցիները 1000-ից ավելի զոհ ունեցան 2016-ին, ինչպես ձեր վարչապետն էր ֆեյսբուքյան իր էջում հպարտորեն գրել, իսկ հայկական կողմը` 75 զոհ: Երբ ժամանակը գա, Սերժ Սարգսյանը ձեզ համար հանրամատչելի դասախոսություն կկարդա 80-ականների զենքերի մասին: Հայկական կողմը միշտ կռվել է այն զենքերով, ինչ ունեցել է և հաղթել է: Ձեր սիրելի «կիրթ» Ալիևը վկա:
  4. Զավեշտի գագաթնակետն է և ամենադասական զրպարտություններից մեկը, երբ տարիներ շարունակ օտար երկրներից ու կազմակերպություններից վճարվածներն ուրիշներին են 5-րդ շարասյուն անվանում:
  5. Ցավում ենք, որ ոչ մասնագիտական աշխատանքից և ոչ էլ քաղաքականությունից չհասկանալով` վարչապետի մամուլի քարտուղարը շտապել է հրճվանք ապրել և հետևություններ անել Սերժ Սարգսյանի`«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունից, որի իմաստը Նախագահ Սարգսյանի ներկայացնելուց հետո, վստահաբար, այդ հրճվանքից ոչինչ չի մնա»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+