Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հարցին՝ արդյոք ստորագրելու՞ է ՍԴ դիմելու ձևաթուղթը։ Պատգամավորը նկատել է, որ իր բոլոր քայլերն այս օրերին մանրամասն քննարկվում են «Ալյանս» կուսակցության գործընկերների հետ, այդ թվում նաև այս հարցը։
«Իմ ստորագրությամբ չի լրանում անհրաժեշտ քանակը, և այդ իմաստով գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է։ Երբ որ իրենք «կտեղափոխեն գնդակը» , հանրությունն անպայման կիմանա անելիքս։ Ամեն դեպքում, վստահ եմ, որ իմ գործողությունները կանխատեսելի են»,- նշել է պատգամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







