ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին տեղեկանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում արված հրապարակումից։
«Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, միջխորհրդարանական հարթակում հետագա համագործակցությունը, ՀՀ ներքաղաքական զարգացումները։ Կողմերն ընգծել են ՀՀ-ՌԴ միջև հարաբերությունների բարձր մակարդակը» ,- ասվում է հրապարակման մեջ։
https://www.facebook.com/656393581078511/posts/3409131242471384/?d=n
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







