Մենք քիչ առաջ կորանվիրուսի դեպքերով քննիչ հանձնաժողով ձևավորելու հետ կապված գրություն ենք ստացել: Պետք է ասեմ, որ քննիչ հանձնաժողովի գոյության գաղափարը շրջանառության մեջ է դրվել մեր կողմից՝ գրեթե մեկ ամիս առաջ, որից հետո խորհրդարանական ուժերին հանձնաժողով ունենալու կոչ է արել Արթուր Վանեցյանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Այսօր ԲՀԿ-ն նախաձեռնել է քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Երբ ես ասում էի, որ խորհրդարանը գուցե քննիչ հանձնաժողով ստեղծի և քննի, ես նաև ասում էի, որ պետք է դիտարկվի նպատակահարմարության հարցը՝ որքանով է հարմար այս մեծամասնության պայմաններում դա անել: Նաև ասել էինք, որ գուցե մի քիչ էլ պետք է սպասել՝ մինչև վարակը մի փոքր նվազի», — ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ ինչ կորոնավիրուսի պանդեմիան սկսվել է ԼՀ խմբակցությունն իրականցնում է ընթացիկ մոնիթորիգ՝ ժամանակագրական առումով ունեն բոլորի հայտարարությունները, ով ՝ ինչ է ասել։ Ըստ Մարուքյանի քննիչ հանձնաժողովը կարող է ավելի հեռուն գնալ, հանձնաժողովը լավագույն դեպքում կարող է ստեղծվել արդեն սեպտեմբեր ամսին, և հանձնաժողովի ստեղծմանը կանջակցեն՝ պայմանով, եթե այն գլխավորի «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչը, քանի որ գաղափարն իրենցն է, և ԱԺ-ում կա երեք քննիչ հանձնաժողով, որից մեկը նախագահում է «Իմ քայլը» դաշինքը, մյուս երկուսը «Բարգավաճ Հայաստանը»։
ՍԴ դիմելու հետ կապված ԲՀԿ-ի նախաձեռնության մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ դեռ չի տեսել դիմումը, հիմնավորման մասին չգիտի, բայց հիշեցրեց, որ վարչապետին է դիմել, որ պարետատան որոշումը վերանայվի և հնարավորություն լինի մարդկանց բողոքի ձայնը հնչեցնելու: Նա նշեց, որ սա ֆունդամենտալ իրավունք է, որը պետք է իրացվի, այլապես եռացող կաթսայի տպավորություն կթողնի։
Ըստ նրա՝ ՍԴ դիմելուց առաջ ընդդիմադիր ուժերը կարող են նախաձեռնել արտակարգ դրության իրավական ռեժիմի միջոցառումներից որևէ մեկը անվավեր ճանաչելու նախաձեռնություն, այս պահին նման բան չի եղել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







