«Բարգավաճ Հայաստան» խորհրդանական խմբակցությունը շարունակելու է աշխատել նույն արդյունավետությամբ և սահմանված ծրագրով։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկվում: Բոլոր քաղաքական որոշումները կայացվելու են քննարկումների և քաղաքական թիմի ներկայացուցիչների կոնսենսուսի պայմաններում»,-ընդգծեց Տոնոյանը։
Քանի որ սա վերջին լիագումար նիստն է, մենք անելու ենք ամեն ինչ մեր խորհրդարանական աշխատանքում որևէ ձախողում թույլ չտալու համար: Թե օրենսդրական նախաձեռնություններում, թե այլ հարթակներում մենք աշխատելու ենք: Պարզապես մենք մեր քաղաքական անհամաձայնությունն ենք արտահայտել երեկ խորհրդարանի կողմից անօրինական և դատարկ միջնորդությունը վավերացնելու առնչությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







