ՀՀ ԱԳՆ-ում կորոնավիրուսով երկու վարակակված անձ կա, ովքեր մեկուսացված են։ Մարդկանց մի փոքր թիվ էլ մեկուսացված են, որովհետև շփումներ են ունեցել վարակվածների հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նա հայտնեց, որ սա մատահրավեր է և նման պայմաններում թիվ մեկ խնդիրն է՝ ապահովել նախարարության բնականոն աշխատանքը։ Մնացականյանի հավաստամբ՝ այս պահին դա հնարավոր է դարձել, պահպանվել է ռեսուրսը ճիշտ ձևով։
Ըստ ԱԳՆ նախարարի՝ շատ ավելի բարդ է եղել աշխատանքի բնականոն կազմակերպումը համավարկի վաղ փուլում, երբ կար քաղաքացիների վերադարձի խնդիրը, այժմ հեռավար աշխատանքի մոդելը գործում է՝ անհրաժեշտ պայմանների ներդրմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







