Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:33

Մեկ գործընկերոջ հետ հարաբերությունների զարգացումը մյուս գործընկերոջ հաշվին չի բխում ՀՀ շահերից․ ԱԳ նախարար

Որևէ դեպքում մեկ գործընկերոջ հետ հարաբերությունների զարգացումը մյուս գործընկերոջ հաշվին՝ չի բխում ՀՀ շահերից․ սա բարդ , բայց անհրաժեշտ գործառույթ է։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում Բյուջեի 2019թ. -ի կատարողականը քննարկելիս ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ թե ի՞նչ նկատի ուներ ՀՀ վարչապետը՝ ասելով, թե  դիվանագիտական կորպուսի մի հատված սովոր է հին ռեժիմով աշխատել, վիզը ծռել և խեղճացած բոլորից բան խնդրել ու մի բան ստանալով լինել երջանիկ, ԱԳ նախարարը նշեց, որ վարչապետը խոսել է շատ պատկերավոր, բայց ղեկավար օղակի պարադիգմը փոխված է, կենտրոնանում ենք դեսպանների վրա, բայց պլանավորման տեսանկյունից կարևոր է ծառայություններն ամբողջության մեջ։ Նա ընդգծեց, որ շատ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ  ծառայություններից են եկել հասել այդ պաշտոնին։

Մնացականյանը տեղեկացրեց, որ վարչապետի հետ բավական սերտ աշխատում ենք ծառայության ամրապնդման, պրոֆեսիոնալիզացման, ծառայությունների զարգացման առումով։ Այս ընթացքում վարչապետը եղել է խիստ հետևողական՝ ապահովելու համար Կառավարության տեսանկյունից այս գերատեսչության համար այն, ինչը գերակա է։

«Այդ մշտական ուշադրությունը ես ինքս շատ կարևորում եմ՝ նպատակի իրականացման համար։ Մենք քաղաքականությունը հետևողականորեն իրականացնում ենք և այս տարի էլ շարունակելու ենք իրականացնել։ Կան մի քանի հանգամանքներ՝ որքանո՞վ արագ և ճիշտ հաշվարկված լինի մեր կողմից ընդունված որոշումները, որպեսզի չճոճենք այնքան, որ անկայունություն լինի։ Սա ՀՀ ներքին հարց չէ, այն հաշվի է առնում բազմաթիվ այլ հանգամանքներ, այլ երկրի, այլ որոշում կայացնողների, որը պետք է համադրենք, որպեսզի չվնասենք մեր շահերը»,- նկատեց նա։

Նախարարի խոսքով՝ մեր քաղաքականության հիմքում ինքնիշխանության սկզբունքի իրացումն է։

«Մեր գերատեսչությունը անվտանգային է, մեծ պատասխանատվություն ունենք հավասարակշռությամբ և ճիշտ հաշվարկով կառուցելու քաղաքականություն, որպեսզի չվնասենք մեր շահեր և խոցելիություն չստեղվի հարցում, որը վերաբերում է մեր հարաբերություններին այլ սուվերեն սուբյեկտների հետ։ Ինքնիշխանությունը ենթադրում է ՀՀ շահերի ճիշտ ձևակերպում, գնահատում, արտահայտում, պաշտպանություն և տեղայնացում բոլոր ուղղություններով։ Ամենամեծ մարտահրավերը հաշվարկը ճիշտ կատարելն է՝ ինչպես ապահովել մեր ազգային շահը՝՝ առանց որևէ խոցելիության մեր անվտանգության համար»,- ընդգծեց Մնացականյանը։

Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ասվածը չի վերաբերում միայն դեսպանին, այլ ողջ ծառայությանը։  Նա նշեց, որ Կառավարությունը ձևավորել է իրենց գեակա շահը, ունեցել են բավականին դեբատներ, սահմանել են շահերի ընդհանուր շրջանակ, որը հետո տեղայնացման սկզբունքով իրականացնում է։

«Տեղայնացված առումով ո՞րն է ՀՀ շահը․ սա է մեր հիմնական գաղափարախոսական աշխատանքը, որի շուրջ պետք է աշխատեն ոչ միայն դեսպանները, այլ ողջ ծառայությունը»,- նշեց ԱԳ նախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+