Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:05

Կարապետյանը եկեղեցու մասին զեկույցը «հիմարություն» է անվանել

Կարապետյանը եկեղեցու մասին զեկույցը «հիմարություն» է անվանել

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը «հիմարություն» է անվանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) վերաբերյալ զեկույցը և հայտարարել, որ իրենց քաղաքական ուժը շարունակելու է պաշտպանել եկեղեցին։ Այս մասին նա ասել է ճեպազրույցում՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին։ Ճեպազրույցը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։

«Դե, ինչ-որ ֆեյքերի ՊՈԱԿ ինչ-որ հիմարություն է գցել, ես չեմ ուզում մեկնաբանել, դա ուղղակի հիմարություն է»,- ասել է Կարապետյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է «Ուժեղ Հայաստանը» պատրաստվում պաշտպանել եկեղեցին, նա պատասխանել է․ «Ինչպես մինչև հիմա ենք պաշտպանել»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հնարավոր գործողությունների մասին ճշտող հարցին Կարապետյանն ավելացրել է․ «Ինչի կարիք լինի, դա անելու ենք»։

Զեկույցը պատրաստել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը՝ Փաշինյանի հանձնարարությամբ։ Հեղինակներն առաջարկել են ՀԱԵ-ում փոփոխությունների հնգափուլ ծրագիր, որը ներառում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացում, տեղապահի ընտրություն, եկեղեցու միասնական կանոնադրության ընդունում և նոր կաթողիկոսի ընտրություն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զեկույցն անվանել էր հակասահմանադրական, հակականոնական և ապօրինի՝ այն գնահատելով որպես միջամտություն եկեղեցու ներքին կյանքին։

Իշխանություն-եկեղեցի հակադրությունը սրվել էր 2025 թվականի մայիսի վերջին, երբ Փաշինյանը հրապարակայնորեն մեղադրանքներ էր հնչեցրել Գարեգին Բ-ի հասցեին և պահանջել, որ նա հեռանա։ Հունվարին Փաշինյանը հայտնել էր համակարգող խորհուրդ ստեղծելու մասին՝ նոր կաթողիկոսի ընտրության գործընթաց կազմակերպելու համար։ Կաթողիկոսի հեռացումն ու եկեղեցու «բարենորոգումը» ներառվել էին կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։

Փետրվարին Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ, կիրառվել էր նաև երկրից բացակայելու արգելք։ Կաթողիկոսին և վեց բարձրաստիճան հոգևորականի մեղադրում են դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու մեջ՝ կապված կարգալույծ Գևորգ Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մնալու հետ։

Կարդացեք նաև՝

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը

«Հանրային խայտառակություն», «չեմ հետևում»․ քաղաքացիները՝ կաթողիկոսի դատի մասին

«Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստանը» չեն մասնակցի եկեղեցու հարցով հանձնաժողովի աշխատանքին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+