Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր վեհաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները և դրանց ընդլայնմանը միտված քայլերը, հայտնել են ՀՀ կառավարությունից։
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան համագործակցությունը հաջողությամբ զարգանում է, տարբեր ոլորտներում համատեղ ծրագրեր են իրականացվում:
Նշվում է, որ կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը:
Փաշինյանի և Փեզեշքիանի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսին՝ Իրանի հանգուցյալ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության շրջանակում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






