Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:09

ՀՀ-ում ռուսական ձեռնարկությունները հնարավոր է թիրախավորվեն. ՌԴ ԱԽ

ՀՀ-ում ռուսական ձեռնարկությունները հնարավոր է թիրախավորվեն. ՌԴ ԱԽ

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը պնդել է, որ Հայաստանում գործող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ընկերությունները կարող են դառնալ Մոսկվայի կողմից «ռեյդերական զավթում» բնորոշվող գործընթացի հաջորդ թիրախները։ Նրա հայտարարությունը փոխանցել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը⁠։

Շևցովի խոսքով՝ շրջանառվում են այդ ձեռնարկությունների թերֆինանսավորման, ներդրումային միջավայրի վրա դրանց գործունեության բացասական ազդեցության, բնապահպանական վնասի և աշխատակիցների ցածր աշխատավարձերի վերաբերյալ պնդումներ։

«Դա արվում է ռուսական ակտիվներն արժեզրկելու և դրանց սեփականատերերին այդ ակտիվներից հրաժարվելուն ստիպելու նպատակով»,- հայտարարել է Շևցովը։

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախորդ օրը նույնպես պնդել էր⁠, որ Հայաստանում ռուսական բիզնեսի նկատմամբ «ոչ բարեկամական գիծ» և «երկակի չափանիշներ» են կիրառվում։ Նա տեղի ունեցողն անվանել էր «ռեյդերական զավթում»։

Մայիսին Սերգեյ Շոյգուն նույնպես քննադատել էր Հայաստանում ռուսական բիզնեսի նկատմամբ տարվող քաղաքականությունը՝ այն որակելով «ոչ բարեկամական գիծ» և «երկակի չափանիշների» դրսևորում։

Ռուս պաշտոնյաների հայտարարությունները հնչել են Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման շուրջ քննարկումների ֆոնին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին հայտարարել էր⁠, որ ռուսական կառավարման պահպանումը պատժամիջոցային ռիսկեր է ստեղծում միջազգային ներդրողների համար և կարող է խոչընդոտել Հայաստանի՝ միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրմանը։ Նրա խոսքով՝ Երևանը Մոսկվային առաջարկել է երկաթուղու կառավարումը փոխանցել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երրորդ երկրի՝ ընդգծելով, որ նախաձեռնությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել էր⁠, որ Հայաստանում գործող ռուսական ընկերություններից մի մասը հաջողությամբ է աշխատում, իսկ մյուսները շահութաբեր չեն և չեն զարգանում՝ հավելելով, որ դա և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի խնդիրն է։ Պուտինը, անդրադառնալով երկաթուղու զարգացմանը, հայտարարել էր, որ ներդրումները կախված են բեռնափոխադրումների ծավալից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+