Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:12

Միկոյանն արձագանքել է Փաշինյանի՝ Քոչարյանի առողջության մասին խոսքերին

Միկոյանն արձագանքել է Փաշինյանի՝ Քոչարյանի առողջության մասին խոսքերին

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ այսօրվա ճեպազրույցում հնչեցրած հայտարարություններին։

Փաշինյանը սեպտեմբերի 11-ին, անդրադառնալով դատաիրավական համակարգին և նախկին ու ներկա պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերին, ակնարկել էր նաև Քոչարյանին։ Վարչապետը հայտարարել էր, որ որոշ մարդիկ մեղադրանք առաջադրելուց առաջ «տուռնիկի վրա պտտվում էին», իսկ մեղադրանքից հետո «դարձել են մահամերձ»։

«Այդ մարդիկ երկու ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, հենց մեղադրանքը տեսնում են՝ դառնում են արդեն մահամերձ։ Այս ի՞նչ տրամաբանություն է։ Մահամերձ էին՝ ընտրությունների ժամանակ ասեին»,- ասել էր Փաշինյանը։

Քոչարյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում պարբերաբար հրապարակում էր մարզումների տեսանյութեր, այդ թվում՝ մարզաձողի վրա վարժություններ կատարելու կադրեր։

Փաշինյանն ավելի ուշ արդեն ուղիղ նշել է Քոչարյանի անունը՝ ընդգծելով, որ իր նախորդ հայտարարությունը վերաբերում էր նաև երկրորդ նախագահին։

Վարչապետի հայտարարություններին արձագանքել է Միկոյանը։ Նա նշել է, որ Քոչարյանը վերջերս վիրահատվել է, սակայն, նրա խոսքով, երկրորդ նախագահն անձամբ դեմ էր իր առողջական վիճակը կալանքը մեղմելու միջնորդության հիմք դարձնելուն։

«Տղամարդուն հարիր չէ նոր վիրահատված մարդուն դիտավորյալ ապօրինի նստեցնել, հետո այդ մարդու առողջական վիճակի մասին վայրահաչել ու ինքնահաստատվել։ Նման միջամտության ենթարկվում են հազարավոր մարդիկ։ Նախագահն ինքն է արգելել այդ միջամտությունը դարձնել կալանքը մեղմելու միջնորդության առարկա»,- գրել է Միկոյանը։

Նա հավելել է, որ Քոչարյանի՝ կալանքի միջնորդության վերաբերյալ նիստը հետաձգվել է ոչ թե պաշտպանական խմբի միջնորդությամբ, այլ բժիշկների ցուցումով։

«Նախագահն առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը»,- հայտարարել է Միկոյանը։

Նա անդրադարձել է նաև Փաշինյանի՝ «տուռնիկի» մասին արտահայտությանը՝ հիշատակելով Քոչարյանի՝ մարզաձողի վրա վարժություններ կատարելու հայտնի տեսանյութը։

«Կան ղեկավարներ, որ խաղաղ և արժանապատիվ կառավարում են իրենց երկիրը, հասնում են թոշակի տարիքի և առողջ ապրելակերպի շնորհիվ կարողանում են տուռնիկի վրա բարդ վարժություն անել, և կան ղեկավարներ, որոնք անարժանապատիվ կերպով քարշ են տալիս իրենց գոյությունը, չեն հասնում թոշակի տարիքին, քանի որ ժողովուրդը նրանց կախում է տուռնիկից։ Մուսոլինիի պատկերը համացանցում կա, կարող են ծանոթանալ․ տուռնիկի նման մի բանից է կախված»,- գրել է Միկոյանը։

Քոչարյանների բնակարաններում, ինչպես նաև նրանց պատկանող և փոխկապակցված ընկերություններում օգոստոսի 25-ի խուզարկություններից հետո Ռոբերտ Քոչարյանի, նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի և ևս 3 անձի նկատմամբ կալանք էր կիրառվել։ Նախկին նախագահին մեղադրում են պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով, Սեդրակ Քոչարյանին՝ նույն տարիներին նշված ենթադրյալ արարքներին օժանդակելու հոդվածներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+