Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:05

Իրավապահները խուզարկում են Քոչարյանների տունը. ի՞նչ է հայտնի այս պահին

Իրավապահները խուզարկում են Քոչարյանների տունը. ի՞նչ է հայտնի այս պահին

Ուժայիններն օգոստոսի 25-ի առավոտյան խուզարկություններ են սկսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խուզարկություններ են տեղի ունենում նաև նախկին նախագահի տանը։

Խուզարկությունների մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ նշելով, որ դրանք սկսվել են ժամը 7։00-ի սահմաններում։ Նա տեսանյութ էր հրապարակել բնակարանի շքամուտքի մոտից, որտեղ երևում են դիմակավորված ուժայինները՝ նշելով, որ աշխատակիցները պատգամավորի տուն են մտել այն ժամանակ, երբ այնտեղ էին նրա երեք անչափահաս երեխաները։

Հակակոռուպցիոն կոմիտեից (ՀԿԿ) ավելի ուշ Armenia Today-ին հաստատել են խուզարկությունների անցկացման մասին լուրը և հայտնել, որ դրանք իրականացվում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում։

ԶԼՄ-ներն ավելի ուշ գրել են, որ Քոչարյանին և նրա որդուն՝ Լևոն Քոչարյանին, խուզարկություններից հետո տեղափոխել են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), ավելի ուշ նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը հայտնել էր, որ նրան տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե։

ՀԿԿ-ից ավելի ուշ հաստատել են նաև, որ խուզարկություններ և այլ վարութային գործողություններ են իրականացվում Քոչարյաններին առնչվող մի քանի տասնյակ հասցեում։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթով քննչական գործողություններ են ընթանում «Օրանժ Ֆիթնես» ակումբում, «Փլեյ Սիթի» զվարճանքի կենտրոնում և տնօրենների բնակարաններում։

Ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լրագրողներին հայտնել էր, որ խուզարկում են Լևոն Քոչարյանի կնոջ՝ երգչուհի Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» խանութը։ Այնուհետ երգչուհուն պատկանող «Սիրուշո փրոդաքշն» ընկերության փաստաբան Մարինա Ղազարյանն Armenia Today-ի թղթակցին ասել է, որ խուզարկություն է իրականացվում, իսկ ինքն սպասում է, որպեսզի ներգրավվի գործում։

Ավելի ուշ «Պիացցա գռանդե» բազմաֆունկցիոնալ կենտրոնի մոտ փաստաբան Հակոբ Կուրեղյանը լրագրողներին ասել է, որ ներսում խուզարկություն է կատարվել, որի ընթացքում վարույթի համար նշանակություն ունեցող որևէ բան չի հայտնաբերվել և կապարակնքում է իրականացվել։

«Սեփականության իրավունքի սահմանափակում է տեղի ունենում, մինչդեռ դա հնարավոր է միայն հստակ իրավական հիմքերի առկայության դեպքում, այն էլ՝ դատարանի որոշմամբ»,- մանրամասնել է Կուրեղյանը։

Խուզարկություններին նախորդել էր օգոստոսի 24-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Քոչարյանի կրտսեր որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բանավեճը։ Քոչարյանը Փաշինյանին մեղադրել էր դատական և իրավապահ համակարգին հրապարակային հրահանգներ տալու մեջ։ Նկատի ունենալով Փաշինյանին՝ նաև հարցրել էր․ «մեզ ասում են՝ «Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած այդ պիղծ դավաճանն ինչպե՞ս է մինչև հիմա կարողանում պաշտոնավարել»։

Փաշինյանը, դիմելով Լևոն Քոչարյանին, հարցրել էր, թե ի՞նչ միջոցներով է իր ընտանիքը միլիոնատեր դարձել։

«Դուք տասը տարի իշխանություն էիք․ ես ութ տարուց ավելի վարչապետ եմ։ Ես ինչո՞ւ միլիոնատեր չեմ, դուք ինչո՞ւ եք միլիոնատեր։ Բացատրեք՝ այդ ունեցվածքը որտեղի՞ց ձեզ»,- ասել էր Փաշինյանը։

Նա ընդգծել էր, որ հարցն իր համար անձնական չէ։

«Իմ խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկը միլիոնատեր է։ Իմ խնդիրն այն է, որ ինչ-որ մեկը միլիոնատեր է մեր ժողովրդի հաշվին։ Հատիկ-հատիկ ամեն ինչը պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Սա իմ քաղաքական առաքելությունն է, պահանջն ու պարտավորությունը»,- հայտարարել էր վարչապետը։

Նախկին նախագահի գրասենյակում այսօրվա խուզարկություններն անվանել էին «իշխանությունների հերթական գրոհը» Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ։ Քոչարյանի թիմակիցները գործողությունները կապել էին Փաշինյանի երեկվա խոսքերի հետ, որոնք, նրանց գնահատմամբ, «ուղիղ հրահանգ էին իրավապահներին»։  

Թարմացված է՝ 25.08.2026 | 12։46

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+