Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայջին պաշտոնն ստանձնելու նպատակով Սյունիք մեկնելուց առաջ հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին Արաղչին հայտնել է տելեգրամյան իր ալիքում։
Հանդիպման ընթացքում Յայջին ներկայացրել է իր առաջիկա ծրագրերը:
ԱԳ նախարարն ընդգծել է Թեհրանի հանձնառությունը՝ առաջ մղելու Հայաստանի հետ կապերի խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ հատկապես առանձնացնելով տնտեսական և հյուպատոսական բնագավառները։
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը բացվել էր 2022 թվականի հոկտեմբերին։ Նախկին գլխավոր հյուպատոսը Մորթեզա Աբեդին Վարամինն էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







