Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:07

Սյունիքում Իրանի հյուպատոսությունը տարածաշրջանում խաղաղության յուրօրինակ հանգրվան կդառնա. ԱԳ նախարար

Սյունիքում Իրանի հյուպատոսությունը տարածաշրջանում խաղաղության յուրօրինակ հանգրվան կդառնա. ԱԳ նախարար

Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկու երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովան յուրօրինակ հանգրվան: Այս մասին հյուպատոսության բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոփյանը:

Նա նշեց, որ այսօր նշանակալից օր է հայ-իրանական բազմադարյան և բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ: Նախարարի խոսքով՝ Իրանի գլխավոր հյուպատոսության հինումն ու արդյունավետ գործուներությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունն ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը:

«Հատկանշական է, որ այս արարողությունը տեղի է ունենում Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև  դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում: Անցած 30 տարիներին մեր ուղին նշանավորվել է ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները, եղբայրության և սերտ գործընկերության ոգով զարգացնելու մեր անկեղծ մղումով:

Վստահ եմ, որ հետայսու ևս կներդրվեն անհրաժեշտ ջանքեր ապագա փոխշահավետ համագործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու համար: Հավաստիացնում են, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ»,- ասաց Միրզոյանը:

Նախարարը նշեց, որ Իրանը Հայաստանի համար մշտապես եղել է և լինելու է առանցքային գործընկեր: «Մեր փոխգործակցությունը ներառում է բավական ընդգրկուն քաղաքական օրակարգ, ամուր կապեր մի շարք ոլորտներում, որոնք ավելի կխորանան և որակական նոր շունչ կստատան այսօր բացվող գլխավոր հյուպատոսության գործունեության շնորհիվ: Վստահ եմ, որ այն մեծապես կնպաստի նաև հայ և իրանցի ժողոցուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը»,- ասաց նախարարը:

Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: ԱԳՆ-ից հայտնել էին, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+