© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
ՔՊ-ն Մեղրիում ընտրել է թեկնածուին, Աբովյանում դիտարկում է․ ԶԼՄ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Մեղրիի տեղական ինքնակառավարման (ՏԻՄ) ընտրություններում մտադիր է առաջադրել գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանին, իսկ Աբովյանում՝ Հրազդանի անտառտնտեսության տնօրեն Հովհաննես Աբրահամյանին, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հոկտեմբերի 25-ին կայանալիք Մեղրիի ընտրություններում ՔՊ-ն առաջադրելու է սեպտեմբերի 9-ին կաշառքի գործով ձերբակալված Անդրեասյանին, քանի որ, թերթի տեղեկություններով, հարմար այլ թեկնածուներ չունի։ Պարբերականի տեղեկություններով՝ Անդրեասյանը ղեկավարում է ՔՊ-ի Մեղրիի տարածքային կառույցը։
«Հրապարակ»-ի տվյալներով՝ Մեղրիի ընտրություններին առանձին ցուցակներով կարող է մասնակցել նաև մի քանի իշխանամետ ուժ, որոնք դիտարկում են ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հնարավորությունը։
Թերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն դեկտեմբերին կայանալիք Աբովյանի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանին համարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմնակից։ ԶԼՄ-ի տվյալներով՝ թեև ՔՊ-ում շարունակում են համայնքապետի թեկնածու փնտրել, բայց հիմնականում դիտարկում են Աբրահամյանի թեկնածությունը, որը ծնունդով Աբովյանից է և, ըստ թերթի, սոցիալական ցանցերում պարբերաբար ՔՊ-ին աջակցող հրապարակումներ է անում։
ԶԼՄ-ները սեպտեմբերի սկզբին գրել էին, որ ՏԻՄ ընտրությունների համար ՔՊ վարչությունը կուսակցության մարզային կառույցներին հանձնարարել է բոլոր համայնքներում առնվազն մի քանի մրցունակ թեկնածու ներկայացնել՝ նրանց ընտրական հնարավորությունները գնահատելու և, ըստ այդմ, ընտրական ցուցակները ձևավորելու համար։
Տեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄ
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքը



