Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:01

ՔՊ-ն Մասիսում դիտարկում է նախկին քաղաքապետների մերձավորների թեկնածությունները․ ԶԼՄ

ՔՊ-ն Մասիսում դիտարկում է նախկին քաղաքապետների մերձավորների թեկնածությունները․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիրը» Մասիսում նոյեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների համար դիտարկում է նախկին քաղաքապետների մերձավորների թեկնածությունները, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ ՔՊ-ն դիտարկում է 2012 թվականին Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ցուցակով Մասիսի քաղաքապետ ընտրված Սաշա Հակոբյանի որդու՝ Մասիսի անձնագրային բաժանմունքի պետ Հովհաննես Հակոբյանի, ինչպես նաև նախկին քաղաքապետ Դմիտրի Նազարյանի փեսայի թեկնածությունները։ Նազարյանը 2008 թվականին Մասիսի քաղաքապետ էր ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով, իսկ 2012 թվականին առաջադրվել էր ՀՀԿ ցուցակով։

Թերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն դժվարանում է սեփական կուսակցականներից թեկնածու առաջադրել՝ Մասիսում կուսակցության ցածր վարկանիշի պատճառով։ Թե ով կլինի կուսակցության թեկնածուն, վերջնական որոշում դեռ չի կայացվել։

ԶԼՄ-ները սեպտեմբերի սկզբին գրել էին, որ ՏԻՄ ընտրությունների համար ՔՊ վարչությունը կուսակցության մարզային կառույցներին հանձնարարել է բոլոր համայնքներում առնվազն մի քանի մրցունակ թեկնածու ներկայացնել՝ նրանց ընտրական հնարավորությունները գնահատելու և, ըստ այդմ, ընտրական ցուցակները ձևավորելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+