ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը քննարկել են տնտեսական կապերի դիվերսիֆիկացման հարցը, հայտնում է ՀՀ ԱԳՄԱՆ-ն։
Կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաև հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ հասանելիության ընդլայնման մեխանիզմները։
Միրզոյանը Լատվիայի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմաններում տնտեսական համագործակցության և փոխկապակցվածության զարգացման նոր հնարավորությունները, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ խորացող գործընկերության օրակարգը։ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լատվիայի շարունակական աջակցությունը Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգի առաջմղմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







