Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներ է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։
Վարչապետի որոշմամբ՝ Շաքե Մեժլումյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ Արմինե Մաթոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ։
Փաշինյանի որոշմամբ՝ Արմինե Սարգսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնների գնահատման և դասակարգման վարչության պետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







