Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:34

Հայ սպայի սպանության համար մինչ օրս Ադրբեջանը չի զղջացել․ ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Հայ սպայի սպանության համար մինչ օրս Ադրբեջանը չի զղջացել․ ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Հունիսի 4-ին տեղի ունեցած ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1270-րդ նիստի օրակարգում Հայաստանի նախաձեռնությամբ ներառվել է «Ատելության հիմքով հանցագործությունների անպատժելիության խրախուսումը Ադրբեջանում» հարցը, որի շուրջ  ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես եկավ Ադրբեջանում ատելության խոսքի արդարացման վերաբերյալ հայտարարությամբ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրայն դիվանագիտության վարչությունը։

Դեսպան Պապիկյանը մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրել է ՄԻԵԴ-ի ս.թ. մայիսի 26-ի «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճռի և 2004թ. Հունգարիայում տեղի ունեցած դատավարության մանրամասներին: Ներկայացրել է մարդասպանի արտահանձնման, ներման և հերոսացման ընթացքը՝ շեշտելով ադրբեջանական բարձր իշխանությունների կողմից շարունակաբար դրսևորվող հայտայացության և ատելության խոսքի  փաստը:

Դեսպանն ընդգծել է, որ հարցը բարձրացնելու նպատակն է ԵԱՀԿ մասնակից պետություններին ներկայացնել, որ այն անձինք, որոնք այսօր միջազգային հանրությանը փորձում են ապացուցել խաղաղությանն և հանդուրժողականությանն իրենց հանձնառության իսկությունը, այդ նույն անձինք են, որոնք հերոսացնում են ատելության հիմքով իրականացված մարդասպանությունը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ամոթալի վարքագծին, ներառյալ նախագահի կայքում բացված հատուկ էջին, որի նպատակն էր մարդասպանի արդարացումը՝ զուգորդված հերոսացմամբ:

Համառոտ ներկայացնելով դատարանի վճիռը՝ դեսպանը նշել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 14-րդ  (Խտրականության արգելում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:

Հղում կատարելով դատավճռի համապատասխան կետերին՝ Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի կառավարության փորձերը ժխտելու և արդարացնելու Գուրգեն Մարգարյանի սահմռկեցուցիչ սպանությունը և սպանության փորձը հերքվել է թե՛ Հունգարիայի դատարանի և թե՛ ՄԻԵԴ-ի կողմից: Ավելին, դատարանի վճռով հաստատվել է, որ մարդասպանի արդարացումը և հանցագործության հերոսացումը պայմանավորված է եղել զոհերի էթնիկ պատկանելիությամբ:

Հիշատակվեց, որ Ադրբեջանի գործողությունները արժանացել են խիստ դատապարտման բազմաթիվ երկրների և միջազգային կառույցների կողմից, որոնց թվում են Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպական Միությունը և Եվրոպական Խորհրդարանը, որն ընդունել է համապատասխան բանաձև այդ կապակցությամբ: Դեսպան Պապիկյանն ընդգծել է, որ մինչ օրս Ադրբեջանը որևիցե մակարդակով չի զղջացել այս արգահատելի հանցագործության համար: Ավելին, ադրբեջանական իշխանությունները պետական բարձր մակարդակով շարունակում են իրենց հատկանշական ոճով արդարացնել ատելության և էթնիկ պատկանելության հիմքով կատարված հանցագործությունը:

ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը, որն ուղղորդվում է պետական մակարդակով հայատյացության խրախուսմամբ և իր արտացոլումն է գտել նաև ՄԻԵԴ-ի կողմից հրապարակված դատավճռում, գալիս է  ևս մեկ անգամ հաստատելու, որ Ադրբեջանը երբևէ չի կարող ստանձնել հայկական բնակչության որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը:  Ավելին, Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+