Մենք 2016թ․ ապրիլյան քառօրյայի ժամանակ ընդդիմադիր էինք, ավելի սկզբունքային, քան այսօրվա ընդդիմությունը, բայց չեմ հիշում, թե մեր կուսակցությունն այդ օրերին պահանջի այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը, փոխարենը գնաց Մարտակերտ և մեկ ամիս խրամատ փորեց այնտեղ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց իշխանական «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
«Այսօր մեր ընդդիմադիրները, փոխարենը մեր հետ խրամատ փորեն, պահանջում են Արսեն Թորոսյանի, այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը»,- ասաց նա։
Պատգամավորը մարդկանց հորդորեց հետևել պարետատան կանոններին։
«Ես անձամբ շփվել եմ վարակակիրների հետ, չեմ վարակվել, որովհետև կրել եմ դիմակ և պահպանել պարետատան կանոնները»,- նշեց Հակոբյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







