Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 15:53

Հայաստանում իրական միջազգային ներդրումներ չեն կատարվել․ Կարապետյան

Հայաստանում իրական միջազգային ներդրումներ չեն կատարվել․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը քննադատել է կառավարության տնտեսական ու ներդրումային քաղաքականությունը։

Կարապետյանի պնդմամբ՝ իշխող թիմի օրոք Հայաստանում իրական միջազգային ներդրումներ չեն կատարվել, և իշխանության հայտարարությունները միայն նախընտրական բնույթ են կրում։

Որպես իր խոսքերի ապացույց՝ նա առաջարկել է ուսումնասիրել 2024, 2025 թվականների և 2026 թվականի առաջին 6 ամսվա ցուցանիշները՝ տեսնելու համար, թե քանի՞ միջազգային ներդրող է մուտք գործել երկիր։

Հարցին, թե արդյոք իշխանության քայլերն սպառնալիք չե՞ն իր բիզնեսների համար (համեմատություն անցկացնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ, որոնք փոխանցվում են պետությանը-խմբ․), Կարապետյանն ասել է, որ կառավարման հնարավորություն ունեին, կարող էին անել։

«Դե թող մի քիչ կառավարեն։ Հնարավորություն ունեին, Հրազդանի ցեմենտի գործարանն արդեն քանի տարի իրենց ձեռքում է, թող կառավարեն, կտեսնեք՝ ինչ կանեն այդ նույն ցեմենտի գործարանի ու կոնյակի գործարանի հետ»,- նշել է նա։

Մեկնաբանելով հայկական արտադրանքի արտահանման նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները՝ Կարապետյանը հայտարարել է, որ դրանք վնաս են հասցնում բնակչությանն ու գյուղատնտեսներին, սակայն քաղաքականապես ձեռնտու են գործող իշխանությանը։

Միևնույն ժամանակ, նա հերքել է այն կարծիքը, թե ռուսական սահմանափակումները կարող են օգնել ընդդիմությանը մոբիլիզացնել ավելի շատ մարդկանց։ Կարապետյանի խոսքով՝ վարչապետը հնարավորություն ունի այդ հարցերը քննարկել Ռուսաստանի նախագահի հետ, սակայն չի հասնում դրանց լուծմանը։

Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրների առաջնորդները Հայաստանին կոչ էին արել եվրաինտեգրման հարցով հանրաքվե անցկացնել։ Ռուս պաշտոնյաները նաև նախազգուշացրել էին Հայաստանին՝ Եվրոպական միություն մտնելու դեպքում մի շարք տնտեսական առավելությունների հնարավոր կորստի մասին: Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեմայով հանրաքվեն հնարավոր է միայն, երբ Երևանը պաշտոնապես կդիմի Եվրոպական միությանը կամ երբ երկիրը կստանա թեկնածուի կարգավիճակ:

Մայիսի վերջից և հունիսի սկզբից Մոսկվան արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։ Հուլիսի 27-ից սահմանափակվել էր նաև կաթնամթերքի ներմուծումը ՌԴ։

Փաշինյանը հուլիսի 29-ին հայտարարել էր, որ հայկական ապրանքների մատակարարումների նկատմամբ կիրառվող սահմանափակումները վկայում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փաստացի «կաթվածահար» վիճակի մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+