Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:31

Եթե ուզում ես թշնամուն վնասազերծել, պետք է թշնամուդ հետ քայլես․ Միքայելյան

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց, որ պետք չէ ժողովրդին խուճապի մատնել, այլ պետք է իրավիճակը կարգավորել՝  համախմբվելով։

«Այսօր մի տեսակ շատ խոսեցինք խրամատից, պատերազմական վիճակից, խուճապից: Խրամատից խոսող շատ մարդիկ տեղը չեն էլ բերում, չեն էլ պատկերացնում՝ խրամատում ինչ է եղել»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե քաղաքական գործունեությունը վերլուծում է՝ պատերազմական շրջանի հետ համեմատելով:

Սասուն Միքայելյանը հորդորեց խուճապի չմատնվել․ «ԱԺ-ն այսօր ոնց որ ՀՀ գենշտաբը լինի, որովհետև այս ամբիոնը ամենահասանելի տեղն է, որ մարդիկ միանգամից լսում են և կարծիք են հայտնում: Պետք չէ խուճախի մատնել. կա պրոբլեմ, կա երկրում իրավիճակ։ Պատերազմական ժամանակաշրջանում, ինչքան էլ պլանավորված հարձակում լինի, հրամանատարն է որոշում՝ ուր գնալ կամ ինչ անել: Դրա համար մենք այսօր մի տեսակ մեր ժողովրդին պանիկայի մեջ են գցում, պետք չէ նման բան անել: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, այս պանիկան ուր, պատերազմն՝ ուր: Մեր ուղեղի մեջ միշտ մի բան պետք է լինի՝ մենք ՝ այսօր, վաղը, մյուս օրը, մի ժամ հետո, և այսօր մեր ժողովրդի, ԱԺ-ի համախմբվածությունը առավել կարևոր է, քան թե որևէ այլ ժամանակ»,-ասաց պատգամավորը, ապա հավելեց.

«Որ ուզում ես թշնամուն վնասազերծել, պետք է թշնամուդ հետ քայլես: Լուրջ իրավիճակի մեջ ենք, ամբողջ աշխարհն է, միայն մենք չենք, խնդիրն այն է, որ մենք համախմբված լինենք»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+