Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:27

ԶԼՄ-ները հայտնել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի թեկնածուի անունը

ԶԼՄ-ները հայտնել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի թեկնածուի անունը

«Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Թադևոսյանը կարող է գլխավորել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ այդ պաշտոնում փոխարինելով Մխիթար Հայրապետյանին, հայտնել է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ վերջին օրերին Թադևոսյանի թեկնածությունն ակտիվորեն քննարկվում է կառավարական շրջանակներում։

Թադևոսյանը գլխավորում է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում տեղակայված «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ն։ Նա 2025 թվականի մարտին Հայրապետյանին ուղեկցել էր ձեռնարկություն այցելության ընթացքում՝ ներկայացնելով դրա տեխնիկական ենթակառուցվածքն ու զարգացման ծրագրերը։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ այցից հետո Թադևոսյանի անունն սկսել է դիտարկվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր ղեկավար պաշտոնների թեկնածուների թվում։

«Միջազգային ռադիոցանցը» համարվում է ռազմավարական նշանակություն ունեցող պետական հեռահաղորդակցական ընկերություն։ Այն մատուցում է ռադիոհեռարձակման և կապի ծառայություններ՝ ապահովելով Հայաստանի, հարևան երկրների, ինչպես նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի մի շարք տարածաշրջանների ծածկույթը։ 2024 թվականի վերջին ընկերության 100% բաժնետոմսերը փոխանցվել էին ՀՀ կառավարությանը, իսկ կառավարման լիազորությունները՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

Ինչպես նշում է պարբերականը, Թադևոսյանի նշանակման դեպքում նախարարության ենթակայության տակ գտնվող ընկերության ղեկավարը կգլխավորի հենց գերատեսչությունը։

Հուլիսի 8-ին «Հրապարակ» թերթը հայտնել էր, որ Հայրապետյանը մտադիր է թեկնածությունն առաջադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում՝ կառույցի գործող ղեկավար Արմեն Մելիքբեկյանի՝ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուց հետո։ Հուլիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր Հայրապետյանի սպասվող հրաժարականը, իսկ հուլիսի 21-ին վերջինս հրաժարվել էր պատգամավորական մանդատից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+